Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալավերդու ավագանին բոյկոտում է նիստերը

Ալավերդու ավագանին բոյկոտում է նիստերը
17.07.2018 | 01:16

Ալավերդի քաղաքի ավագանին արդեն երկրորդ անգամ անընդմեջ չի կարողանում նիստ գումարել. օրերս հրավիրված ավագանու արտահերթ նիստին 15 անդամներից միայն 5-ն են ներկա եղել:


«Քաղաքապետ Սասուն Խեչումյանը խիստ վրդովված էր, քանի որ ավագանին բացահայտ արհամարհում է իրեն ու չի ներկայանում նիստերին: Նա բացատրում էր, թե, գուցե, շոգի պատճառով է, որ ավագանու անդամները չեն ներկայանում նիստերին,- ասաց մեր աղբյուրը, հավելելով, թե չի բացառվում, որ ավագանին փորձում է բոյկոտել նիստերը, ինչի մասին, սակայն, քաղաքապետը չի ուզում բարձրաձայնել:- Հնարավոր է՝ ալավերդցիները նույնպես ուզում են «հեղափոխություն» անել ու բոյկոտում են նիստերը»: Ցանկանում են «մերժե՞լ» գործող քաղաքապետին, հարցրինք: «Գուցե, բայց այս պահին հստակ ոչինչ չենք կարող ասել, որոշ ժամանակ անց ավելի պարզ կլինի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ